Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի երևանյան պրեմիերան (տեսանյութ)

Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի երևանյան պրեմիերան (տեսանյութ)
20.10.2017 | 13:49

«Արամ Խաչատրյան» համերգասրահում, Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։

Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը: Երաժիշտն ասել է, որ «Օրկան» գրել է մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Հայաստանում այն հնչում էր առաջին անգամ: Համերգին ներկա էր Սերժ Թանկյանը: Նա շնորհակալություն հայտնեց նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին կատարած ֆանտաստիկ աշխատանքի համար: Ասաց, որ հիացած է ու տպավորված: Նվագախմբին մատնացույց անելով հավելեց` մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են:

Խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես եկավ վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։ Դաշնակահարը հանդիսատեսի դատին հանձնեց նաև Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», որը ժամանակին կոմպոզիտորը նվիրել է Արամ Խաչատրյանի հիշատակին:

Դաշնակահարը հանդիսատեսի դատին հանձնեց նաև Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», որը ժամանակին կոմպոզիտորը նվիրել է Արամ Խաչատրյանի հիշատակին:

Թանկյանի խոսքը իր սիմֆոնիայի պրեմիերայից հետո:

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի երևանյան պրեմիերան
Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ